Երևանում Կասկադի հարակից տարածքում բացվել է մարզահրապարակ՝ ի պատիվ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողներ Հովիկ Սողոմոնյանի, Մկրտիչ Հարությունյանի, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի հերոսների։ «Մենք կառուցել ենք այս հրապարակը, որպեսզի այն հիշեցնի, թե ինչպիսին պետք է լինեն անձնուրաց հայերը։ Մեր կարգախոսն է՝ միասնությունը ուժ է ծնում, ուժը՝ իրավունք, սեփական հողում ապրելու, սեփական լեզվով խոսելու իրավունք։ Մեր հողը մեր Արցախն է, մեր Հայաստանն է»,- բացման արարողությանը ասաց խառը մենամարտերի մարտիկ Էդուարդ Վարդանյանը։
Մարզիկը Armenia Today-ին ասաց, որ սա Հայաստանում 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հինգերորդ մարզադաշտն է։ Վարդանյանը հայտարարեց առաջիկայում ևս հինգ մարզահրապարակ կառուցելու մասին։ «Ի սկզբանե նախաձեռնությունը ի հայտ եկավ Արցախյան պատերազմից հետո, երբ տեսանք մարզահրապարակների աղետալի բացակայությունը և, որպես հետևանք, հետագա ֆիզիկական զարգացման անհնարինությունը»,- պարզաբանեց մարտիկը։
Մարզիկը կարևորեց այս նախաձեռնության հիմնական նպատակները. «Համատեղ ժամանցը սոցիալական խնդիր է։ Եթե ֆիզիկապես ուժեղ ես, ուրեմն կկարողանաս տեր կանգնել քեզ, մտերիմներիդ ու հայրենիքիդ։ Մեր բոլոր հրապարակները նվիրված են պատերազմի և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածներին, որպեսզի սա հիշեցում և օրինակ լինի, թե ուր գնալ և ինչ անել»,- մանրամասնեց Վարդանյանը։
Սոչիում հունիսի 16-ին Խառը մենամարտերի ACA 159 մրցաշարի Գրան պրիում նա իր հաղթանակը նվիրեց պաշարված Արցախին։ Մարզիկը խոստացել է Գրան պրիի ողջ մրցանակը՝ մոտ 50 հազար դոլար, ծախսել Հայաստանում մարզահրապարակների կառուցման վրա։
«Աշխարհում բացարձակ արդարադատություն չկա, և հայության հարցը, որը գտնվում է Արցախում և դրանից դուրս, կարող ут լուծել միայն իրենք՝ հայերը։ Միակ տրամաբանական հնարավորությունը համախմբվելն է՝ հանուն ընդհանուր գաղափարի։ Ուստի մենք պետք է աջակցենք ոչ թե խոսքով, այլ գործով»,- եզրափակեց MMA մարտիկը, ով ընդգրկված էր Ռուսաստանի լավագույն պրոֆեսիոնալ խառը մենամարտերի մարяիկների ցուցակում։
Մարզահրապարակը բացվել է ի պատիվ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներ Սողոմոնյանի (Սարմատ) և Հարությունյանի (Մգրո) հերոսների։ Տեղում տեղադրվել է հուշատախտակ՝ հերոսների լուսանկարներով։ Հատուկ ջոկատայինները լավագույն օրինակն են այնտեղ մարզվող հայ երիտասարդների համար։ Եվ չնայած Սարմատի՝ երիտասարդ հետախույզների դպրոց ստեղծելու գաղափարը մնաց անկատար, և Մգրոյի հատուկ ջոկատայինների սեփական մարտավարությունըմշակելը, ապագա սերունդները կլինեն նրանց հայրենասիրական գործի լավագույն շարունակողները: