Wildberries-ում Հայաստանից ապրանքների վաճառքը վեց ամսվա ընթացքում աճել է 50%-ով՝ ընկերությանն ընդգրկելով Հայաստանի 30 խոշորագույն հարկատուների ցանկում։ Պատվերների տրամադրման ավելի քան 270 կետ այժմ բաց է Հայաստանի գնորդների համար՝ Երևանում, Գյումրիում, Սպիտակում և այլ քաղաքներում:
Armenia Today-ի նկարահանող խումբը եղել է ընկերության երևանյան մասնաճյուղերից մեկում և պարզել, թե ինչպես են աշխատում տեղում, ինչ դժվարությունների հետ է բախվում ընկերությունը և զարգացման ինչ ծրագրեր ունի։ Wildberries միջազգային առցանց հարթակի հայաստանյան PR մենեջեր Էլեոնորա Արարատյանի խոսքով՝ ընկերության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է ինչպես գնորդների, այնպես էլ ձեռներեցների կողմից:
Հուլիսին Wildberries-ը Հայաստանում առցանց հարթակի նոր նախագիծ է մեկնարկել Հայփոստի հետ, քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչների և ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկի միջև:
Արարատյանը նաև պատմում է այն խնդիրների մասին, որոնց հետ բախվել է ընկերությունը Հայաստանում, առաջին հերթին, դա բեռների առաքման խնդիրն է՝ կապված արտաքին հանգամանքների հետ Լարսի ծանրաբեռնվածության պատճառով: Արարատյանի խոսքով՝ խնդրի լուծմամբ հետաքրքրված են թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը, և թե՛ երրորդ երկրները:
Կարդացեք նաև՝ Wildberries-ը փոխհատուցում է փոխարինված ապրանքների արժեքը
Կարդացեք նաև՝ Wildberries ընկերությունից պատմել են «Հայփոստի» հետ նոր նախագծի մասին
Կարդացեք նաև՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորելու է Ռուս-հայկական նոր գործարար խորհուրդը
Կարդացեք նաև՝ Wildberries-ը հայ վաճառողներին կվճարի ՀՀ դրամով
Մանրամասները՝ Armenia Today-ի պատրաստած ռեպորտաժում: