«Սա դժոխային է». ռուսները գնահատել են ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակումը
Armenia Today-ը հարցում է անցկացրել Հայաստան տեղափոխված ռուսների շրջանում՝ նրանցից պարզելու, թե արդյոք նրանք այցելե՞լ են Արցախ և ինչպե՞ս են վերաբերվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն։ Հարցվածները դատապարտել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները։ Նրանց կարծիքով՝ տարօրինակ և «հրեշավոր» է նման բանի հանդիպել 21-րդ դարում։ 2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։ Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախ գազամատակարարումը, ուստի հանրապետությունում մտցվել էր վառելիքի խնայողության հատուկ ռեժիմ։ Կարդալ ավելին։«Ինչո՞ւ են այստեղ սիրում ռուսներին»․ ինչպե՞ս են ռուսներն անցկացրել մեկ տարին Հայաստանում
Armenia Today-ը շարունակում է հարցումները Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շրջանում։ Armenia Today-ի թղթակիցն այս անգամ նրանցից պարզել է, թե ինչպես են տեղափոխվելուց հետո մեկ տարում ադապտացվել և ի՞նչ առավելություններ ու թերություններ են տեսել Հայաստանում ապրելուց։ Ինչպես ցույց է տալիս Armenia Today-ի հարցումը, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մեծամասնությունը երկարաժամկետ հեռանկարում չի տեսնում այստեղ ապագա կյանքն ու աշխատանքը: Կարդալ ավելին։«Սիրում են ցեղականներին»․ ռուսները՝ Հայաստանում ընտանի կենդանիների հետ ապրելու դրական և բացասական կողմերի մասին
Վերջին մեկուկես տարում Հայաստան տեղափոխված ռուսները Armenia Today-ի հետ զրույցում խոսել են երկրում ընտանի կենդանիների հետ ապրելու դրական և բացասական կողմերի, ինչպես նաև Հայաստանում տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Կարդալ ավելին։«Հայաստանի գլխավոր արժեքը մարդիկ են, իսկ մածունը՝ թոփերից է». ինչպես են ռուսաստանցիները ապրում Երևանում
Հարցազրույց այն մասին, թե ինչպես է ընթանում կյանքը Հայաստանում մնացածների համար. ի՞նչ դժվարությունների են հանդիպում, ինչպե՞ս են դասավորում իրենց կյանքը, ինչպե՞ս են հարմարվում նոր երկրին։ Մենք մոսկվայաբնակ հոգեբանից մինչև տագանրոգցի երիտասարդ մայր հարցրել ենք, թե ինչպես են նրանք իրենց զգում Հայաստանի մայրաքաղաքում և ապագայի ինչ ծրագրեր ունեն։ Կարդալ ավելին։«Անհնար է համատեղել Ջերմուկն ու այս պայթյունները». ինչպես են ռուսներն ընկալել Բաքվի ագրեսիան Հայաստանի դեմ
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված իրադարձությունների ֆոնին վերաբնակիչները մեզ պատմել են, թե ինչպես են իրենք ընկալում այդ իրադարձությունները և արդյոք ազդել են Հայաստանում մնալու իրենց որոշման վրա։ Ինչպես ցույց է տալիս Armenia Today-ի հետազոտությունը, Հայաստան տեղափոխված շատ ռուսների համար ադրբեջանական ագրեսիան դատապարտում, վախ և անհանգստություն է առաջացրել: Նրանք հույս են հայտնել, որ Երեւանի և Բաքվի միջև առկա խնդիրները կլուծվեն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով։ Կարդալ ավելին։