2024 թվականը բեղմնավոր էր հայ գրականության համար, այն համալրեց գրադարակները բազմաթիվ նոր ստեղծագործություններով։
44-օրյա պատերազմի և Ադրբեջանում հայ գերիների ճակատագրի մասին հուզիչ մտորումներից մինչև ականավոր հայերի հետքրքիր հուշեր։ Ժամանակակից հեղինակներն անդրադառնում են հասարակության առջև ծառացած կարևոր խնդիրներին:
Այս տարի նկատելի է հայ հեղինակների կողմից ինքնազարգացման և անձնական աճի վերաբերյալ գրքերի աճը: Այս տարի տեղի է ունեցել նաև գրական գլուխգործոցների թարգմանություն և գեղարվեստական հուզիչ ստեղծագործությունների հրատարակում:
Armenia Today-ը պատրաստել է 2024 թվականի 15 ամենաուշագրավ ստեղծագործությունների ընտրանին, որոնք արժանի են ընթերցողներին խորասուզվելու հայ գրականության հարուստ գունապնակի մեջ։
1. «Ռուբեն», Վլադիսլավ Գասումյանով, Ալինա Գասումյանովա
Բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչներ, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, հասարակական կարծիքի առաջնորդներ և ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրա, հեռատես, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։ Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։ Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական արժեքներն առաջ մղելուգործին:
2. «Ակնա լճի մեռյալները», Գառնիկ Ալեքսանյան
Նորաստեղծ արշավային ակումբի առաջին արշավը դեպի Գեղամա լեռներ է: Արշավին տարբեր նպատակներով մասնակցողները հասնում են Ակնա լիճ՝ իրենց վրանատեղի, որտեղ պետք է գիշերեն: Սակայն անտարբերությունը, անցյալի ու ներկայի ապրումները և մահկանացու մարդուն հավերժորեն պատուհասող ամենամեծ չարիքի չբուժված վերքերն այդ օրը միախառնվելու ու ներգործելու հնարավորություն էին ստացել: Ո՞վ է մարդասպանը: Ակնա լճում մեռյա՞լ կար: Մե՞կը, երկո՞ւսը… մի՞թե ողջերին էլ մեռյալների մեջ չպիտի փնտրել:
3. «Հաջողության թաքնված կողմը», Գոռ Կարապետյան
Անձի աճի մասին գրքերը վաղուց են հայ ընթերցողների ամենասիրվածներից։ Ժամանակի հարց էր, որ գրախանութներում հայտնվեին հայ հեղինակների գրած նմանատիպ ստեղծագործությունները։
Մի կանգնեք, հստակ նպատակներ դրեք և հասեք դրանց. սրանք են այն առաջնահերթությունները, որոնց վրա կենտրոնանում է Թիրախային և պարզ բիզնես ակադեմիայի համահիմնադիր Գոռ Կարապետյանը «Հաջողության թաքնված կողմը» գրքում։ Այս գործնական ուղեցույցը հիմնված է իրական մարդու իրական փորձի վրա:
Գիրքը եզակի բանաձև է՝ քայլերի հստակ հաջորդականությամբ, այն չի պարտադրում, չի հոգնում, այլ մատնանշում է անձնական բարեկեցության ճանապարհը։
«Հաջողության թաքնված կողմը կարող է ուղեցույց լինել երիտասարդների համար, ովքեր պատրաստ են համարձակորեն պատասխանատվություն ստանձնել իրենց հաջողության և ուրիշներին հաջողության հասնելու համար:
4. «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը», Արա Թադևոսյան, Լուսինե Գրիգորյան
Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:
Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել:
Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:
5. «Նոր սերնդի թոշակառուներ», Նանե Մանուկյան
Կուտակային կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը ձևավորվել, կոփվել և ամրապնդվել է երկու տասնամյակի ընթացքում, սակայն հասարակության գիտակցության մեջ այս համակարգի վերաբերյալ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։
Սա հենց այն խնդիրն է, որը փորձում է լուծել «Նոր սերնդի թոշակառուները» գիրքը։
Միջազգային փորձի ուսումնասիրությունից մինչև հայկական մոդելի ստեղծում, օրենսդրական փաթեթի մշակումից մինչև միջազգայնորեն ճանաչված ակտիվների կառավարման ընկերությունների հետ բանակցություններ, հանրային դժգոհությունից մինչև սահմանադրական ճգնաժամ։
Ավելի քան երեսուն բացառիկ հարցազրույցներով հարստացված գիրքը բացահայտում է իրականությունը ծանր թվերի, փակ դռների հետևում ընթացող բանակցությունների շուրջ: Կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծման, գործարկման և զարգացման տարբեր փուլերում կարևոր ներդրում կատարած առանցքային դեմքերը բացահայտում են բարեփոխումների կուլիսները, քննարկում համակարգի կենսունակությունն ապահովող գործոնները, գնահատում ձեռք բերված արդյունքները և ուրվագծում տեսլականը ապագայի համար։
6. «Անտառի մեղավոր անցյալը», Սուսաննա Հարությունյան
Սուսաննա Հարությունյանի նոր հավաքածուի հերոսները մեր ժամանակակիցներն են, որոնց հոգիները, կյանքն ու կերպարները անցյալում են։ «Անտառի մեղավոր անցյալը» 19 պատմվածքներից բաղկացած մի փունջ է՝ գրված պարզ, բայց վառ ոճով, հեղինակին բնորոշ գրաքննությունը անտեսող հումորով և երբեմն լի դրամատուրգիայով: Ընթերցողը խորասուզվում է արժեքային համակարգերի տատանումները մերժող մարդկանց աշխարհում, որտեղ կյանքը համահունչ է բնության ռիթմին։ Հեղինակն իր «կարմիր գծերը» սահմանում է անընդհատ փոփոխվող և երբեմն անհետացող բարոյական ուղենիշների համակարգում։
7. «Proակտիվ առաջնորդ», Գոռ Կարապետյան
Մեր ընտրանիում ընդգրկված Գոռ Կարապետյանի երկրորդ գիրքը կրկին ապացուցում է, որ արդյունավետ առաջնորդներ և լավ մենեջերներ չեն ծնվում, այլ ստեղծվում։ Այս գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է։ Առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնես, կրթություն, թե որևէ այլ ոլորտ։
Գիրքը նաև կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը։
Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ հեղինակը մշակել և առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։ Գրքում նկարագրված են բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ առաջնորդությունը զգալի փոխակերպումներ է առաջ բերել մեծ ու փոքր համայնքներում և էկոհամակարգերում: Գիրքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են։
8․Ճանճերի ժամանակը, Նարինե Կռոյան
Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։ Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։
Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։
Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։ Գտնո՞ւմ է որդուն, վերադարձնո՞ւմ է ամուսնուն, վեպի հերոսների հետ ի՞նչ է կատարվում հայերի համար ամենածանր օրը՝ նոյեմբերի 9-ին։
Վեպը մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդությամբ ձևավորված մահապարտ ահաբեկչության մասին է: Ահաբեկչությունը չունի ո՛չ ազգային, ո՛չ էլ կրոնական պատկանելություն: Աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու և բարիքներըբազմապատկելու նպատակով:
Գրքում զուգահեռներ են անցկացված քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջև, և վեպն ավարտել մեր օրերում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկով: Գրքում կան թաքնված մի քանի զրոյական կետեր հանրագումարում միավորվում են ամենագլխավոր զրոյական կետի շուրջ:
10․ Նախագծերի կառավարում, Աստղիկ Սահակյան
Նախագծերի կառավարման մասին կան բազմաթիվ ռեսուրսներ օտար լեզուներով, սակայն կարևոր է նախագծերի կառավարման մասնագիտական հիմքի ձևավորումը նաև հայերեն, ընդ որում՝ հայ հեղինակի մշակմամբ։ Գրքում ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարևոր դեր է հատկացված անձնային հմտություններին։ Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։ Սկսնակների համար գիրքը ռեսուրս է՝ նախագծերի կառավարման հիմնային գիտելիքի ձեռք բերելու համար։ Փորձառու մասնագետները կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նրբություններ և մոտեցումներ, կամբողջացնեն իրենց պատկերացումները մասնագիտության վերաբերյալ։
11. Ճանապարհ, Թովմաս Առաքելյան
Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։
12. «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը», Նունե Մելիքյան
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականին՝ Երևանում։ Նա համարվում է Խորհրդային Միության ամենաազդեցիկ երաժշտական ֆիգուրներից մեկը։ Չնայած խորհրդային երաժշտական ասպարեզում ստեղծագործելու սահմանափակումներին, Բաբաջանյանի ստեղծագործությունները խորապես ներծծված են յուրօրինակ հայկական ոգով։ Թեև Բաբաջանյանը հայտնի է Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում, նրա երաժշտությունը համեմատաբար անհայտ է մնում արևմտյան աշխարհում: Այս գիրքը նշանավոր կոմպոզիտորի մասին առաջին համապարփակ անգլալեզու ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ծանոթացնել նրա հանճարն ավելի լայն լսարանին:
13․ «Ավո՛, կնուտը գցե՞մ…» , Ռուզաննա Մեսրոպյան
«Ավո՛, կնուտը գցե՞մ…» գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի (1875-1957թթ.) ծննդյան 150-ամյակին, որը հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Նկարազարդ այս պատմությունները յուրովի են բացահայտում Ավետիք Իսահակյանիմարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։
14․ Կյանքը Շառլի աչքերով, Նիկոլյա Ազնավուր
Շառլ Ազնավուրի փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան խնամքով կազմել է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով: Երիտասարդություն, արմատներ, Հայաստան, ընտանիք, սեր, երաժշտություն, աշխատանք, արժեքներ, ճանապարհորդություն, Ֆրանսիա, բոհեմ, բիզնես, երկարակեցություն, մահ. մի խոսքով՝ կյանքն ըստ Շառլ Ազնավուրի: «Հայրս կյանքի բանաստեղծ էր, սիրային պատմությունների երգիչ, զգացմունքների թարգման։ Այս գրքում հավաքված են նրա մտորումները, պատկերացումներն ու խոհերը սիրո, կրքերի, հուշերի և իղձերի մասին: Այս գիրքը ճանապարհորդության հրավեր է դեպի հորս տիեզերքը, նրա մեղեդաշխարհ ու պոեզիա»:
15. «Միսակ Մանուշյանը ականատեսի աչքերով», Մելինե Մանուշյան
Ֆրանսահայ գործիչ Մելինե Մանուշյանը (1913-1989) Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կինն էր ու մարտական ընկերը: Ցեղասպանությունից փրկված Մելինեն ու Միսաքը հանդիպեցին Փարիզում և սիրահարվեցին միմյանց: Անհոգությունը շատ կարճ տևեց. սկսվեց Երկրորդ համաշխարհայինը, և Ֆրանսիան օկուպացվեց։ Մելինեն դարձավ Դիմադրության շարժման մարտիկների անփոխարինելի օգնականը և ընդհատակյա պայքարի լիարժեք մասնակիցը։ Պատերազմի ավարտից հետո Մելինեն կատարեց Միսաքի վերջին ցանկությունը՝ տեղափոխվեց Խորհրդային Հայաստան։ Խորհրդային իշխանությունը նրան փակեց երևանյան մի փոքրիկ բնակարանում՝ զրկելով Փարիզում իրեն սպասող իր ընտանիքից։ Միսաքի մահից 30 տարի անց Մելինեն հավաքեց իր բոլոր հուշերը, իր ամբողջ տխրությունը և ամենը հանձնեց գրքին։ 2024-ին՝ Մելինեի մահից 35 տարի անց, նրա աճյունը Միսաքի հետ վերահուղարկավորվեց Փարիզի Պանթեոնում։