Երևանն Ամանորյա տոներին ընդառաջ վերափոխվել է։ Զբոսայգիներն ու կենտրոնական ծառուղիները զարդարել են լույսերն ու տոնավաճառները: Armenia Today-ի նկարահանող խումբը ֆիքսել է քաղաքի մթնոլորտը, Երևանը՝ լույսերի մեջ։
Քաղաքի տոնածառերը, նվերներով ամանորյա կրպակները և անթիվ լույսերն իսկական ձմեռային հրաշքի մթնոլորտ են ստեղծում։
Հատուկ ուշադրություն են գրավում Ձմեռ պապերն ու Ձյունանուշները, որոնք այս տոնական շրջանում քաղաքը լցնում են մոգությամբ:
Անցնող 2024 թվականի վերջին ժամերին, երբ աշխարհը պատրաստվում է դիմավորել 2025-ը, փողոցները լեփ-լեցուն են մարդկանցով և բոլորը կենացներ են բարձրացնում գալիք տարվա ուրախության և հույսի համար: