Երևանը մտել է ռուսաստանցիների ամառային ճանապարհորդությունների լավագույն արտասահմանյան երթուղիների եռյակ, հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով «Սբերսպասիբո» հավատարմության ծրագրի ուսումնասիրությունը։
«Հյուրանոցների ամրագրման լավագույն քաղաքներն են Երևանը, Ստամբուլը, Մինսկը, Բաքուն և Դուբայը: Այս քաղաքներին բաժին է ընկնում բոլոր պատվերների մոտ 40%-ը»,- մեջբերում է հրատարակությունը փորձագետներին։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը և Ղրղզստանն այս տարի 14%-ով ավելի քիչ են ընտրվում ամառային արձակուրդների համար, քան 2022 թվականին, ավելացրել են փորձագետները։
Ավելի վաղ OneTwoTrip-ի վերլուծաբանները հայտնել էին, որ մայիսյան տոների համար Երևանը մտել է ռուսաստանցիների համար ամենահայտնի արտասահմանյան երթուղիների եռյակ։