Երևանը սեպտեմբերին ռուսաստանցիների հանգստի համար արտասահմանյան ուղղությունների թոփ-3-ում է հայտնվել, հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «OneTwoTrip» ծառայության հետազոտությանը։ Ռուսաստանից ժամանած ճանապարհորդների 7,6%-ը հետաքրքրված է Հայաստանի մայրաքաղաքի հյուրանոցներով։
«Արտասահմանում Անթալիան սեպտեմբերին ամենապահանջված ուղղությունն էր. ռուս զբոսաշրջիկների 13,9%-ը հյուրանոցներ է փնտրում այս հայտնի հանգստավայրում։ Հաջորդը թուրքական մեկ այլ քաղաք է՝ Ստամբուլը (ռուսների 10,0%-ը ցանկանում է այցելել այն աշնան սկզբին)»,- հրապարակված է փորձագիտական տվյալները։
Ավելի վաղ OneTwoTrip-ի վերլուծաբանները հայտնել էին, որ Երևանը մտել է ռուսաստանցիների ամառային ուղևորությունների լավագույն արտասահմանյան երթուղիների եռյակում։