Առողջապահության նախարարությունը ներկայացրել է հունվարի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ առկա կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ տվյալները:
✓ 240 նոր դեպք
✓ 4217 թեստավորում
✓ 91 առողջացած
✓ 1 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347617 դեպք, որոնցից 333609 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4473 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8019 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է: Ընդհանուր կատարվել է 2640615 թեստավորում։