Pfizer/BioNTech և Moderna դեղագործական ընկերությունները հայտարարել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ հատուկ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Ուսումնասիրությունները կիրականացվեն մասնակիցների տարբեր խմբերի վրա. նրանց թվում կլինեն և՛ երկու չափաբաժնով պատվաստվածները, և՛ նրանք, ովքեր արդեն ստացել են երրորդը։ Ընկերությունը հույս ունի առաջին արդյունքները հրապարակել 2022 թվականի առաջին կիսամյակում։
Omicron շտամն ի հայտ եկավ նոյեմբերի վերջին և անմիջապես անհանգստություն առաջացրեց բժիշկների և գիտնականների շրջանում։ Բազմաթիվ մուտացիաների պատճառով նոր տարբերակին ավելի հեշտ է դարձել հակամարմիններից խուսափելը: Օրինակ՝ պատվաստված մարդկանց շիճուկների չեզոքացման ունակությունը նվազել է 8 անգամ Sputnik V պատվաստանյութի և 21 անգամ՝ Pfizer դեղամիջոցի դեպքում։ Հետևաբար, և՛ պատվաստվածները, և՛ նրանք, ովքեր հիվանդ են եղել, ավելի խոցելի են դարձել վարակի նկատմամբ. բեկումնային վարակների հաճախականությունը մեծացել է:
Omicron-ը դարձել է նույնիսկ ավելի վարակիչ, քան վիրուսի նախորդ տարբերակները: Ճապոնացի գիտնականները պարզել են, որ այն մնում է պլաստիկի վրա 8 օր, իսկ մաշկի վրա՝ գրեթե մեկ օր։