Այս բաղադրիչը պետք է դիտարկել մեր ընդհանուր՝ առողջության պահպանման քաղաքականության շրջանակներում։ Մեր շեշտադրումները և ուղղվածությունը պետք է շեղենք դեպի հիվանդությունները վաղ հայտնաբերելու, առողջության պահպանման ուղղությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ կապված հանրային սննդի օբյեկտներում աղամանը սեղանի վրա դնելու արգելքի նախագծի հետ։ Նշենք, որ ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում առանց սպառողի կողմից պահանջի սեղանին աղաման չպետք է դրվի։
Մեր թղթակցի հարցին՝ արդյո՞ք սա առողջության պահպանման լավագույն տարբերակն է, Ավանեսյանը նշել է, որ շատ ուրախ է, որ նախագիծը բուռն քննարկման առիթ է դարձել։
«Մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը մի շարք հիվանդությունների սրացմանն է հանգեցնում»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։