Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 3,009,864.1 հազ դրամի սահմանված չափաքանակով: Այս մասին ասված է կառավարության հերթական նիստին ներակայացրած նախագծում։
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում տարբեր պատվիրատուների կողմից իրականացված ծախսերը Առողջապահության նախարարության կողմից փոխհատուցելու նպատակով նախագծով սահմանվել է, որ վերջիններս իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով` ղեկավարվելով ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով նախատեսված կարգով: