Նախորդ տարի անվճար տրվող դեղերի ցանկը վերանայվել է։ Այս մասին Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանաի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախաարր Անահիտ Ավանեսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ցանկում բավականին նոր դեղամիջոցներ են ընդգրկվել։
Առողջապահության նախարարը նշեց, որ քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների դեղորայքային ապահովումն օրակարգային հարց է, համապարփակ ապահովագրության մշակվող փաթեթում դրան մեծ տեղ է հատկացվելու։ Հետևաբար, ամեն տարի նոր դեղամիջոցներ են ներառելու։
«Տարեցտարի վերանայելու ենք ցուցակները, հավելյալ նոր դեղամիջոցներ ենք ներառելու՝ ոչ միայն քրոնիկ հիվանդությունների, այլև այնպիսի քիչ հիվանդությունների համար, որոնք ևս հանդիպում են Հայաստանում»,- ավելացրեց նա։
Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ կատարված փոփոխությունների արդյունքում նախորդ տարի ամբողջութամբ սպառել են բյուջեն և անգամ հավելյալ միջոցներ են տրամադրել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին՝ լրացուցիչ դեղամիջոցներ ձեռք բերելու համար։