Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ առկա կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ տվյալները։
✓ 3 նոր դեպք
✓ 2543 թեստավորում՝ բացասական արդյունք
✓ 216 առողջացած
✓ մահվան դեպք չի արձանագրվել
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 858 դեպք, որոնցից 410 814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1739 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է:
Ընդհանուր կատարվել է 3 045 254 թեստավորում: