Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է հանձնել «Վեկտոր» ՓԲԸ-ի կողմից արտադրված կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստային համակարգերը, հայտնում է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստային համակարգեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:
««Ռոսպոտրեբնադզորի» կողմից ռուսական թեստային համակարգերը փոխանցվել են Հայաստան, Ղազախստան, Ուզբեկստան և Թուրքմենստան: Բացի այդ, «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները կազմակերպում են հատուկ սեմինարներ գործընկեր երկրների համար կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։