Վերջին շաբաթներին քովիդի դեպքերի աճ ենք արձանագրում։ Մենք պատրաստ ենք հաջորդ ալիքներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով համաճարակային իրավիճակին։
«Ճամփորդությունների մասով սահմանափակումներին վերադարձ չկա։ Բոլոր այդ սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել։ Միևնույն ժամանակ չեմ ուզում կանխատեսումներ անել, բոլոր սահմանափակող միջոցները կապված են համաճարակային իրավիճակից։ Եթե այն սրվի, բոլոր գործիքակազմերն օգտագործելու ենք»,- ասաց նախարարը։