ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով։
«Հաշվի առնելով համացանցում պտտվող լուրերը, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեցիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք են պահանջել, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է, որ բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունը վստահեցնում է, որ համակարգը հագեցած է բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ստացիոնար բուժում ստացողներն ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո: