Աշունն իսկական փորձություն է մաշկի համար և պետք է խնամել, պաշտպանել այն: Sifo.ru-ն առանձնացրել է 5 խորհուրդ, ոը կօգնի խնամել մաշկը:
Նախ, աշնանը և ձմռանը մեր մաշկը պահանջում է ոչ միայն խոնավեցում, այլև սնուցում, ուստի արժե ավելի ուշադիր ընտրել միջոցները։ Մեր մաշկն այս ընթացքում դառնում է խոցելի և չի կարող ինքնուրույն դիմակայել շրջակա միջավայրի ազդեցությանը: Անհրաժեշտության դեպքում մասնագետի հետ խորհրդակցելով՝ սկզբի համար արժե ընտրել ավելի հարուստ հյուսվածքով ապրանքներ, օրինակ՝ յուղեր պարունակող միջոցներ: Ամեն դեպքում պետք է զգուշանալ, եթե յուղոտ մաշկ ունեք:
Երկրորդ. անձրևոտ աշունն իդեալական ժամանակ է գլիցերին և հիալուրոնաթթու պարունակող արտադրանք օգտագործելու համար: Բանն այն է, որ այս փոքրիկ «կախարդները» խոնավություն են քաշում աշնան խոնավ միջավայրից՝ այն հաղորդելով ձեր մաշկին ու այն դարձնելով ավելի հագեցած և ամուր:
Երրորդ. աշնանը խորհուրդ է տրվում օգտագործել ANA և VNA թթուներ պարունակող տոնիկներ, որոնք մաշկն ավելի մեղմ կդարձնեն:
Չորրորդ. մի մոռացեք, որ ձեր ձեռքերն ու շրթունքները նույնպես ուշադրության կարիք ունեն: Ավոկադո պարունակող միջոցներն այս սեզոնի ամենահավատարիմ օգնականները կարող են լինել մարմնի այդ զգայուն հատվածները պաշտպանելու համար:
Հինգերորդ. հիշեք, որ դիմակները ձեր ամենակարևոր ընկերներն են տարվա ցանկացած եղանակին: Աշնանը փնտրեք այնպիսի դիմակներ, որոնք արգանի յուղեր, ավոկադո, ժոժոբա են պարունակում:
Վերջում՝ հիշենք, որ յուրաքանչյուր մաշկ իր առանձնահատկությունն ունի և անկախ ամեն ինչից, տաբեր միջոցներ օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ: