Տոներից հետո լավ մարզավիճակը վերադարձնելու մի քանի ապացուցված եղանակներ կան: Ria.ru-ի հետ զրույցում սննդաբանը պատմել է, թե ինչպես վերականգնել սննդակարգը։
«Եթե չարաշահել եք մայոնեզով կամ ալկոհոլը, դա այնքան էլ սարսափելի չէ: Մեր մարմնում կան դետոքսային տարբեր համակարգեր, որոնք հիանալի աշխատանք են կատարում: Ուստի բեռնաթափման օրերին չարժե Ձեզ տանջել կեֆիրով կամ հնդկաձավարով: Ամենաճիշտ որոշումը պարզապես նորմալ սնվելուն վերադառնալն է»,-ասել է սննդաբան և էնդոկրինոլոգ Դարիա Աբախինան:
Նրա խոսքով՝ չափավոր վարժությունը նույնպես չի վնասում. դա կարող է լինել պարը, քայլը, կարող եք զբաղվել դահուկային սպորտով:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս մտածված մոտենալ սննդակարգի պլանավորմանը: Օրինակ՝ փաթեթավորված հյութերի փոխարեն նախապատվությունը տալ հանքային ջրին և տնական լիմոնադներին:
Հատկապես զգույշ պետք է լինել ալկոհոլի հետ, քանի որ, ըստ մասնագետների, ալկոհոլի «անվտանգ» չափաբաժին գոյություն չունի. այն մեծացնում է ախորժակը: Իսկ դեռևս խմել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս գոնե հրաժարվել կոկտեյլներից, որոնց մեծ մասը քաղցր օշարակ է պարունակում:
Հայտնի ռեստորանների խոհարարները կիսվել են նաև օգտակար ուտեստների բաղադրատոմսերով, որոնց կարող եք ծանոթանալ վերոնշյալ հղումով: