Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները վիրահատել, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Հավելենք, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: