Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթի համար մարդկանց աշխատավարձից տոկոս չի պահվելու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե մարդկանց աշխատավարձերից քանի՞ տոկոս է պահվելու:
«Ապահովագրավճարները հաշվարկվելու են ոչ թե մարդկանց եկամուտների, տոկոսի կամ որևէ այլ արժեքի ձևով, այլ ապահովագական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք: Ունենալու ենք մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ամբողջ սպեկտորը: Մեր գնահատականներով՝ ծառայությունների փաթեթը բավականին ընդրգկուն է»,- ասաց նա:
Ավանեսյանը նշեց նաև, որ հաշվարկված ապահովագրավճարից ամեն ամիս քաղաքացին վճարում է կատարելու, և կախված մարդկանց եկամուտներից՝ պետությունը սուբսիդավորումներ է իրականացնելու:
«2024 թվականի պետական պատվերի մեր բոլոր շահառուները կունենան մեկ միասնական ապահովագրական փաթեթ»,- ընդգծեց նա և հստակեցրեց, որ լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների, և քաղաքացին վճարելու է ամսական վճարը:
Նախարարի խոսքով՝ 2023-ին հաշվարկներ են արվելու, և տարեկան ապահովագրավճարի չափը կսահմանվի միայն դրանից հետո:
Հիշենենք, որ այսօր Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու նախագծին: Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ 2025 թվականին ծրագրում կներգրավվեն թոշակառուները, իսկ արդեն 2027-ից բժշկական ապահովագրության համակարգը բոլոր քաղաքացիների համար պարտադիր կդառնա:
Մանրամասները՝ տեսանյութում: