Հայազգի սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-դիետոլոգ, գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Արզումանյանը պոպկորնի օգտակար հատկությունները: Ria.ru-ի հետ զրույցում նա նշել է, որ թեպետ այն կինոդիտման պարտադիր մաս է համարվում, բայց ունի շատ օգտակար հատկանիշներ:
Նրա խոսքով՝ պոպկորնի բաղադրության մեջ մտնում է մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ և բուսական սպիտակուցներ, այդ պատճառով այն կարելի է առողջ սննդակարգի շարքին դասել: Այնուամենայնիվ, սննդաբանը նշել է, որ բոլոի սիրելի ադիբուդին պետք է ճիշտ եփվի:
«Պոպկորնը պարունակում է շատ մանրաթելեր, ինչպես նաև B խմբի վիտամիններ: Բջջանյութի բարձր պարունակության պատճառով այն լցնում է ստամոքսը բավարար ծավալով և ճնշում սովի զգացումը: Բացի այդ, մանրաթելը խթանում է աղիքների աշխատանքը: Այն նաև օգնում է նվազեցնել փորկապությունը: Սա իսկապես առողջարար մթերք է, բայց խորհուրդ է տրվում այն տանը պատրաստել: Ընտրեք թարմ ձիթապտղի յուղ, ավելացրեք որքան հնարավոր է քիչ աղ և շաքար»,-խորհուրդ է տվել Մարգարիտա Արզումանյանը։