Հայաստանում համապարփակ ապահովագրության առողջապական բարեփոխումը մեր Կառավարության ծրագրի առողջության բաժնի կարևորագույն բարեփոխումներից է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ Ավանեսյանի՝ այս բարեփոխումն ուղղված է ոչ միայն բնակչության առողջության չափորոշիչների բարելավմանը և մեր վաղաժամ մահացության կրճատմանը, հաշմանդամության կրճատմանը և ճիշտ ժամանակին առողջապահական ծառայություններից օգտվելու հասանելությանը, այլև ուղղված է սոցիալական կարևոր երաշխիքների ստեղծմանը։
«Առողջապահական ահռելի ծախսերը բերում է ընտանիքների աղքատացմանը, ինչպես նաև ծառայությունների անհասանելիության։ Պետք է ամրագրել, որ այս բերափոխումը ազդելու է ոչ միայն ծառայությունների հասանելիության աճին, այլև դրանց որակական բարելավմանը, որովհետև համակարգի կայուն ֆինանսավորումը բերում է դրա կանխարգում և վաղ հայտանվեբերում, առողջապական ծառայությունների մատուցում, որոնք ավելի ծախսարդյունավետ են և ավելի լավ ելքեր են ունենում»,-նշեց նախարարը։
Ըստ նրա՝ աա լայն բարեփոխում է և առաջիկայում կընդունվի նաև առողջապահական ոլորտի հնգամյա ռազմավարաությունը, որը թիրախավորում է որակի բաղադիչների շատ կարևոր կետերը։ «Դրանք են՝ ենթակառուցվածների ամբողջական արդիականացումը. ունենք 50 բժշկական կենտրոնների վերանորոգում և վերազինում և մեր ժամանակացույցի համաձայն այս տեմպերով գնալու դեպքում այդ թիվն ավելի մեծ է լինելու։ Երկորրդը՝ ծառայությունների բովանդակությունն է, դնում ենք դրանց որակական աստիճական բարձրացման շատ կարևոր ուղենիշ, երրորդը՝ մեր մարդկային ներուժն է, մեր բուժաշխատողներն են, որոնց նկատմամբ պահանջներն ավելի բարձրանում են նրանց գիտելիքների թարմացման մասով։ Առաջիկա 4 տարիների ընթացքում մենք աստիճական կերպով ներդնելու ենք համապարփակ ապահովագրությա համակարգը»,-մանրամասնեց Ավանեսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հայեցակարգում ընտրվել է խառը ֆինանսավորման հայեցակարգը։ «Արդեն 2024-ին պետական աշխատողների համար համար արդեն ունենալու են մեկ հասկանալի փաթեթով միասնական ֆինանսավորում։ Հաջորդիվ պետությունը թեթևացնելու է սոցիալական տարբեր խմբերի քաղաքացիների սոցիալական բեռը»,-եզրափակեց նա։