Մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Նշվում է, որ հիվանդներից 19-ը կարմրուկի դեմ պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):
Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին»,- հայտնում է նախարարությունը:
Միաժամանակ նշվում է, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: