Կարմրուկի բռնկման առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահոիթյան նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ներկայացնելով Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, նախարարն ասաց, որ այս պահին 20 վարակված կա, որից 19-ը հոսպիտալացված է, իսկ 1-ը դուրս է գրվել: Հիվանդներից 15-ը երեկա է, 5-ը մեծահասակ:
«Բոլոր պացիենտների վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են բժշկական թիմի խիստ հսկողության տակ: Ամբողջ բուժական պրոցեսը կատարվում է ԱՀԿ-ի կողմից հաստատված և այս դեպքերում օգտագործվող միջազգային ուղեցույցերի համապատասխան»,- ասաց նախարարը:
Ըստ ազգային օրացույցի, ինչպես նախարարն է ասում, կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումը, կոնտակտների շրջանակի պարզաբանումը, 72 ժամվա ընթացքում նրանց պատվաստումը և մեկուսացումը: Իրականացվում է երկու դեղաչափով պատվաստում, առաջինը մեկ տարեկան երեխաներին, երկրորդը՝ 4-6 տարեկանում: Նախկինում ըստ ուղեցույցի եղել է 6 տարեկանը, սակայն թարմացված ուղեցույցերով՝ 4 տարեկանից իրականացվել է երկրորդ դեղաչափը:
«Ունենալով հանրային մեծ իմունիտետ (պատվաստված է բնակչության 95 տոկոսը), կա 5 տոկոս բնակչություն, որը չունի պաշտպանություն այս վարակից»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ աշխատանքներ են տանում պոլիկլինիկաների հետ՝ վեր հանելու մեր պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները և նրանց հետ անհատապես աշխատանքներ տանելու, որպեսզի նրանք նույնպես ընդգրկվեն պատվաստումների մեջ և կանխեն հիվանդանալը և այն խմբերին վարակելը, որոնք այս պահին պատվաստվել չեն կարող. դրանք մեկ տարեկանից ցածր երեխաներն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։ Նշվում էր, որ հիվանդներից 19-ը կարմրուկի դեմ պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):
Մանրամասները՝ տեսանյութում: