Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան, սրտաբան, «Առողջ սնունդ» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Սվետլանա Պավլիչենկոն «Газета.Ru»-ի հետ զրույցում նշել է նախաճաշի ամենաառողջ ուտեստները։
Նրա խոսքով՝ առավոտյան ճաշի համար նախընտրելի է ընտրել բարդ ածխաջրերով հարուստ մթերքներ։ Մասնագետը պարզաբանել է, որ դրանք աստիճանաբար յուրացվում են՝ օրգանիզմը հավասարաչափ հագեցնելով էներգիայով։
Սննդաբանը նշել է, որ նախաճաշի լավագույն ուտեստների շարքում առաջին տեղը զբաղեցնում են ամբողջական ձավարեղենից պատրաստված շիլաները։ Նա հավելել է, որ նման շիլաները հարուստ են դիետիկ մանրաթելերով և B խմբի վիտամիններով: Նա նաև խորհուրդ է տվել ավելացնել թարմ կամ սառեցված մրգեր և հատապտուղներ:
Պավլիչենկոն ընդգծել է, որ նախաճաշի համար հարմար է նաև մարգարինով կամ սփրեդով, թույլ աղի ձկով և ավոկադոյով պատրաստված ամբողջական ալյուրի բուտերբրոդը։ Նրա խոսքով՝ նման տարբերակն օգտակար է, քանի որ պարունակում է սպիտակուցներ, օգտակար չհագեցած ճարպաթթուներ, այդ թվում՝ օմեգա-3։
Բացի այդ, նախաճաշին օգտակար են նաև յուղայնության նվազեցման ֆերմենտացված կաթնամթերքը, ասել է մասնագետը։ Նա նշել է, որ առանց շաքարի հունական մածունը, կաթնաշոռը հարուստ են կալցիումով և սպիտակուցներով։