Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան նշել է ալկոհոլի անհամադրելի մթերքները, փոխանցում է Лента-ն։
Մասնագետը խորհուրդ է տվել ալկոհոլային խմիչքներ չհամադրել քաղցր ուտելիքների հետ: «Այս դեպքում արագ հարբելու վտանգ կա, քանի որ մեր օրգանիզմն առաջին հերթին կմարսի քաղցրավենիքները, իսկ ալկոհոլը ավելի երկար կմնա մեր օրգանիզմում, համապատասխանաբար, ավելի մեծ վնաս կհասցնի», — ասել է բժիշկը:
Անցանկալի է նաև ալկոհոլը համադրել աղցանով կամ բանջարեղենով: Սոլոմատինայի խոսքով՝ նման ուտեստները գործնականում չեն մնում ստամոքսում։
Բացի այդ, չարժե ալկոհոլային խմիչքները համատեղել յուղոտ, աղի և կծու ուտեստների հետ, նշել է սննդաբանը: «Նախ՝ վարունգը, ինչպես աղցանը, ոչ մի դեր չի խաղում։ Եվ երկրորդ, եթե այն պղպեղի հետ է, համապատասխանաբար, այն նաև վնասում է լորձաթաղանթը: Գումարած աղ, որը պահպանում է հեղուկը օրգանիզմում», – ընդգծել է բժիշկը: