Գոյություն ունի միրգ, որը կալորիականության առումով համեմատելի է մեկ ամբողջական ճաշի կեսին, Ria.ru-ին հայտնել է բժիշկ-դիետոլոգ Նատալյա Նեֆեդովան։
Նա բացատրել է, թե սննդակարգում ինչ տեղ պետք է զբաղեցնեն նման մթերքները։
Ավոկադոն, շնորհիվ իր կազմի մեջ մտնող բազմազան վիտամինների և հանքանյութերի, համարվում է ամենաառողջարար մրգերից մեկը: Սակայն այս մթերքը, ըստ բժիշկ-դիետոլոգ Նատալյա Նեֆեդովայի, շատ կալորիական է։
Նա նշել է, որ օրական կարելի է ուտել միայն մեկ ավոկադո։
«Ոմանք կարծում են, որ ավոկադոն չի կարող վնասակար լինել կազմվածքի համար։ Բայց այն շատ յուղոտ արտադրանք է։ Պետք չէ հուսալ, որ օրական երեք ավոկադոն ոչ մի կերպ չի ազդի քաշի վրա»,-ընդգծել է Նատալյա Նեֆեդովան: