Ադրբեջանի ՊՆ փորձում է խեղաթյուրել իրականությունը, և տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձսնց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը՝ հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 14-ին՝ ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Պատին սոսնձված բանանը վաճառվել է ավելի քան 6 մլն դոլարով
Նոյեմբերի 20-ին պատին սոսնձված բանանը՝ Сomedian-ը, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով, գրում է Associated Press-ը։ Նշվում է,...