Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ-սրտաբան Ուլֆ Լանդմեսերը պատմել է, թե ինչպես կարելի է խուսափել սրտի կաթվածից, հայտնում է գերմանական Focus պարբերականը։
Մասնագետի խոսքով՝ սրտի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել չորս գործոնների:
Առաջինն արյան ճնշումն է։ Արյան ճնշման բարձր մակարդակը սրտի հիվանդության շատ տարածված պատճառ է: Ըստ նրա՝ որքան շուտ սկսեք բուժումը, այնքան ավելի հեշտ կլինի կանխել սրտանոթային համակարգի խնդիրները։
Հաջորդ գործոնն ըստ պրոֆեսորի ցածր խտության լիպոպրոտեինների (LDL) մակարդակն է, որոնք օրգանիզմում խոլեստերինի հիմնական կրողներն են։ Նա առանձնացրել է նաև ժառանգական գործոնը։ Նրա խոսքով՝ մեկ այլ գործոն է շաքարախտը։
«Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը և նյութափոխանակության փոփոխությունները երկարատև վնաս են հասցնում արյան անոթներին:
Սրանք ռիսկի գործոններ են, որոնք մենք կարող ենք հաղթահարել։ Որքան շուտ հակաքայլեր անենք, այնքան լավ»,-նշել է Լանդմեսերը։