«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն դիմած 9 տարեկան երեխայի մոտ հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն, ենթարկվել է բացառիկ վիրահատության, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։
«Ատամի ծկթման բացակայության պատճառով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է դիմել 9 տարեկան երեխա: Զննմամբ պարզվել է, որ նրա մոտ առկա է թույլ արտահայտված ասիմետրիա՝ ի հաշիվ ստորին ծնոտի աջ կեսի արտափքման, լորձաթաղանթի անցման ծալքը ստորին ծնոտի աջ կեսում՝ վեստիբուլյար կողմից, թույլ արտափքված է։ Երեխայի մոտ հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն ստորին ծնոտի աջ կեսում՝ թմբիկավոր մակերեսով, անհարթ եզրերով, որը բարեհաջող կերպով հեռացվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պացիենտը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո՝ ստորին ծնոտի շարունակական աճը վերահսկելու նպատակով։