Շաքարավազից հրաժարվելը հեշտ է, իսկ թխվածքներից հրաժարվելը շատերի համար բարդ է, սակայն «The Voice» պարբերականը ներկայացրել է, թե ինչպես կարելի է արագ ազատվել օսլա պարունակող մթերքների մասին մոլուցքային մտքերից, և միևնույն ժամանակ մարմնին տալ օգտակար սննդանյութեր:
Առհասարակ խմորեղեն պետք է ուտել սահմանափակ՝ ոչ ավելի, քան ամիսը մի քանի անգամ, բայց եթե ձեզ հանգիստ չեն տալիս մտքերն այն մասին, որ պետք է ուտել ևս մեկ թխվածքաբլիթ, ապա դիետոլոգները խորհուրդ են տալիս փոխարինել այն պանրի ցանկացած տեսակով:
Թխվածքաբլիթները կարող եք փոխարինել պանրով երկու պատճառով․
1․ Պանրի մեջ առկա են շատ ճարպեր․ Սովորաբար ձեզ գրավում են ածխաջրեր պարունակող ուտեստները, երբ սննդակարգում առողջ ճարպերի պակաս է լինում։
2․ Պանրի մեջ պարունակվում է տրիպտոֆան․ Տրիպտոֆանը ամինաթթու է, որը ազդում է նյարդային համակարգի առողջության վրա: Տրիպտոֆանի պակասի դեպքում մենք կորցնում ենք մեր աշխատունակությունը, անընդհատ հոգնածություն և սթրես ենք զգում, ինչի արդյունքում էլ ընկնում ենք քաղցր և օսլա պարունակող մթերքների հետևից: