Առավոտյան նախաճաշի համար ճիշտ սնունդ ընտրելը կօգնի ձեզ ճիշտ սննդակարգ ունենալ ամբողջ օրվա ընթացքում և ճաշի ու ընթրիքի ժամին խուսափել չափից շատ ուտելուց, գրում է doctorpiter.ru-ն։
Պարբերականը գրում է, որ որովայնի ճարպն այրելու համար կարևոր է ընտրել ճիշտ նախաճաշ:
Սննդաբան Իզաբելա Ռամոս Պոդբոյը պատմել է, որ հավի ձուն օգնում է վերահսկել ախորժակը և կարգավորել սպառված սննդի քանակը: Փաստն այն է, որ ձվի մեջ շատ սպիտակուցներ կան, որոնք երկարատև հագեցվածության զգացում են տալիս: Հավի ձուն օգնում է արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկել, ինչը նույնպես օգտակար է քաշի վերահսկման համար։
Այնուամենայնիվ, ձվի օգտակար հատկությունները դրանով չեն ավարտվում: Ըստ սննդաբանի՝ ձվի սպիտակուցը կարող է նվազեցնել ճարպը: