Սան Դիեգոյի պետական համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ շատ ելակ ուտելը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարմնի վրա, գրում է doctorpiter.ru-ն՝ հայտնելով նաև, որ հատապտուղն օգտակար է ինչպես սրտի, այնպես էլ ուղեղի համար։
Գիտափորձին մասնակցել են 66-ից 78 տարեկան 35 առողջ տղամարդիկ և կանայք։ Մասնակիցները 8 շաբաթ շարունակ օրական 2 ելակին համարժեք 26 գրամ սառեցված չորացրած ելակի փոշի են ընդունել։
Գիտնականները տարբեր ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով ուշադիր հետևել են մասնակիցների ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ցուցանիշներին: Պարզվել է, որ այս հատապտուղը կարող է իսկական հրաշքներ գործել։ Բացի այդ, հատապտուղը բարելավում է ճանաչողական գործառույթը։
Ի թիվս օգտակար հատկությունների՝ ելակը նաև կարող է վնասել։ Կան մարդիկ, ովքեր չպետք է ուտեն այն։ Օրինակ՝ պետք է հատկապես զգույշ լինեն ալերգիա ունեցողները։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս ելակ ուտել նաև խոցով կամ գաստրիտով տառապող մարդկանց։
Ելակը կարող է վնասել ատամների էմալը և խորացնել կարիեսը: