Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում «Քովիդ 19»-ի կանխարգելման համար նախատեսված գումարների ծախսման գործով հերթական ծանուցագիրն են նախապատրաստում, որն այս անգամ ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում տալով իր աղբյուրներին։
Աղբյուրը նշում է, որ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարցաքննությունից հետո
նախաքննական մարմինը փակուղի է մտել, ու չի բացառվում, որ գործը «ջարդեն» բժիշկների գլխին, իսկ «խոշոր ձկներին» պատասխանատվության չկանչեն։
Հունիսի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է Թորոսյանին, նա ներկայացել է ու թերևս պարզաբանել, թե ինչպես են ծախսվել «Քովիդ 19»-ի կանխարգելման համար նախատեսված գումարները, ով ում «քավորությամբ» է տարբեր ծախսեր իրականացրել պետության հաշվին»: