Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` XBB 2.3, XBB 2.3.2 (ակրուքս) ենթատեսակը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
ԱՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, մինչդեռ նախորդ շաբաթ 42 դեպք էր արձանագրվել։ Մեկ շաբաթում, ըստ ԱՆ-ի, ՀՀ-ում COVID-19-ի դեպքերը 29-ով աճել են:
Նշվում է, որ թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են` կազմելով 29.1%։ ԱՆ-ից հայտնում են, որ նախորդ շաբաթ այդ ցուցանիշը 28.4% է եղել։
«Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ), ներառյալ կորոնվիրուսային հիվանդության, սեզոնային հիվանդացության և հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, COVID-19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար»,-հայտնում են ԱՀ-ից։