Սերկևիլը օգտակար է, այն կարող է օգտագործվել կանխարգելիչ նպատակներով, այնուամենայնիվ, կան հակացուցումներ, գրում է Doctorpiter-ը։
Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը պատմել է, որ սերկևիլն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք այն չի կորցնում նույնիսկ եփելիս։ Դրանց թվում նա առանձնացրել է հակաբորբոքային ազդեցություն, որն օգնում է ավելի արագ վերականգնվել սեզոնային հիվանդությունների ժամանակ։
Նա նշել է, որ պտուղը վիտամին C-ի բարձր մակարդակի և ցածր կալորիականության շնորհիվ խթանում է ճարպերի այրումը, կարգավորում է մարսողությունը, ճնշումը։ Բացի այդ, ըստ նրա, սերկևիլն օգնում է նվազեցնել նֆարկտների և ինսուլտների զարգացման ռիսկը:
Ըստ մասնագետի, սակայն, ոչ բոլորը կարող են ուտել այն։ Նրա խոսքով՝ այն պետք է զգուշությամբ օգտագործեն ստամոքսի խոց և քրոնիկ փորկապություն ունեցող մարդիկ: Նրա խոսքով՝ պտուղը հարուստ է բուսական մանրաթելերով և մրգային թթուներով, ինչը կարող է ցավ, փքվածություն և լուծ առաջացնել։