Բժշկական գիտությունների դոկտոր, էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան հայտնել է այն մթերքը, որի օգտագործումը կօգնի դանդաղեցնել ծերացման գործընթացը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով, այդ մթերքը սալորն է, որն իր օգտակար հատկությունները պահպանում է և թարմ և չորացված ժամանակ։
«Դրանք պարունակում են A և C վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, պեկտիններ, հակաօքսիդանտներ, բոր: Այս բաղադրիչներն օգնում են ամրացնել մկաններն ու ոսկորները։ Ապացուցված է, որ դրանք լավացնում են հիշողությունը և նույնիսկ դանդաղեցնում ծերացման գործընթացը»,- գրել է նա Telegram-ի ալիքում:
Միևնույն ժամանակ, Պավլովան զգուշացրել է շատ սալոր չուտել։ Դա կարող է հանգեցնել փքվածության, փորլուծության և ալերգիկ ռեակցիաների: Օրական թույլատրելի է վեց ոչ շատ մեծ սալոր ուտել։