Առողջապահության ոլորտում ապահովագրման փաթեթն այս պահին քննարկման փուլում է, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ աշխատանքային քննարկում են ունեցել այդ թեմայով, փաթեթն այս պահին գտնվում է կառավարության քննարկման շրջանակներում, կառավարության նիստում հաստատվելուց հետո ԱԺ-ում կքննարկվի:
Ավանեսյանը հավելել է, որ Արսեն Թորոսյանը, ցավոք, ներկա չէր առողջության ապահովագրման թեմայով ՔՊ-ականների քննարկմանը:
Մանրամասները՝ տեսանյութում