Նոյեմբերի 27-ի դրությամբ Հայաստանում կարմրուկով ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 508 է, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«508 վարակվածներից 361-ը երեխաներ են, 147-ը՝ մեծահասակ: 4 քաղաքացի հոսպիտալացվել է, 336-ը դուրս են գրվել»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի բռնկման դեպքեր կան, սակայն իրավիճակն այս պահին վերահսկելի է։ Ավանեսյանը հավելել էր, որ երեխայի մահվան դեպք է արձանագրվել՝ նշելով, որ նա պատվաստված չի եղել և ունեցել է այլ հիվանդություններ, որոնք իրավիճակը բարդացրել են։