Իրականացվել է նախնական բժշկական հետազոտություն, բուժզննություն, այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով գերիների առողջական վիճակի մասին հարցին:
Ավանեսյանը հավելել է, որ անհրաժեշտ հետազոտություններն իրականցվել են «Մուրացան» հոսպիտալում և հետագա հետազոտության անհրաժեշտության չկա:
Դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Հայաստան վերադարձած գերիները «Մուրացան»-ում բուժզննում էին անցել:
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ հայկական կողմն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։ Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։
Մանրամասները՝ տեսանյութում։