ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգեր է ստանում բժշկական հաստատություններում կանխիկի շրջանառության դեպքերի մասին, 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե որպես համակարգող մարմին ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը նման դեպքերը կանխարգելելու համար։
Ավանեսյանի խոսքով՝ նախարարությունը որոշակի կանխարգելիչ, տեղեկատվական և տվյալների մշակման համակարգեր է ստեղծում, որպեսզի իրավախախտումների հավանականությունն իջեցվի:
«Դրան նպաստում է նաև առողջապահության էլեկտրոնային համակարգի անընդհատ ավելացումը։ Բժշկական կազմակերպությունները 2023 թվականից պարտադիր արդեն պետք է ներմուծեն վճարովի ծառայություններով մատուցած տվյալները, որպեսզի մենք ամբողջական պատկեր ունենանք և այդ համադրումների շրջանակներում մոնիթորինգ իրականացնենք»,- ընդգծել է Ավանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։