COVID-ի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով իրավապահները հարցաքննել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, այս մասին 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց նախարարը:
Նրա խոսքով՝ հարցաքննությունը տեղի է ունեցել տարեվերջին. «Դեկտեմբերին էր, կամ նոյեմբերի վերջ։ Հստակ օրը չեմ հիշի»,- ասել է նա։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների մասով: Գործի շրջանակներում ձերբակալվել էր 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանին, ով 2020-2022թթ. ընթացքում զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: