Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում կքննարկեն «X» հիվանդությունը, որը կարող է մահացության ցուցանիշով գերազանցել Covid-ին, տեղեկանում ենք Weforum կայքից։
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հիվանդությունը կարող է մահացության ցուցանիշով 20 անգամ գերազանցել Covid-ին։
Համաշխարհային տնտեսական ֆորումը տեղի կունենա հունվարի 15-19-ը: Հիվանդության վերաբերյալ քննարկումը տեղի կունենա հունվարի 17-ին: