Հայաստանում քաղցկեղով հիվանդանալու տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143, փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, հայտարարել են ՀՀ առողջապահության նախարարությունում։
Գերատեսչությունը հայտնում է, որ վիճակագրական տվյալներով՝ տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի, իսկ վերջին տարիներին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում, ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:
ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք: