Երևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն` նոր ստանդարտներով, ամենալավ սարքավորումներով հագեցած, գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դետալները քննարկել ենք, ֆինանսական հոսքերը գիտենք, որտեղ կան, միջազգային ֆինանսական գործընկերների շրջանակը նույնպես հասկանալի է»,- ասել է քաղաքապետը։
Ավինյանը հավելել է, որ սա կարևոր ծրագրերից մեկն է, և քաղաքապետարանը պարտավորվել է իրականացնել։