«Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատական միջամտությունից հետո 22-ամյա ծննդկան է մահացել, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ ԶԼՄ-ի՝ Լուիզան ծննդաբերությոնից հետո՝ փետրվարի 4-ին, վիրահատվել է և մինչև փետրվարի 9-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ։
«Պարզվել է, որ Լուիզա Ս․-ն ծննդաբերությունից 5 օր անց գանգատներով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 4-ին վիրահատական միջամտություն է տեղի ունեցել և մինչև փետրվարի 9-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ։ Արդեն փետրվարի 9-ին մահացել է։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել է ԶԼՄ-ն։