Ատամնաբույժ Յուլիա Լապուշկինը պատմել է, թե ինչպես կարելի է պահպանել ատամները՝ մինչև ծերություն։ Doctorpiter-ին նա հայտնել է, որ մեծ նշանակություն ունեն տեղադրված պրոթեզները, կենսակերպի առանձնահատկությունները։
«Ատամների խնամքը շարունակական գործընթաց է։ Դա բերանի խոռոչի կանոնավոր հիգիենան է՝ անգամ եթե բողոքներ չկան»,- բացատրել է ատամնաբույժ Լապուշկինան:
Նա ատամների խնամքի հիմնական 4 սկզբունք է մատնանշել։
«Առավոտյան և քնելուց առաջ ճիշտ խոզանակեք ձեր ատամները (առնվազն երեք րոպե՝ օգտագործելով ձեռքի կամ ատամի էլեկտրական խոզանակ, ճիշտ ընտրված ատամի մածուկ): Օգտագործեք ատամի թել, պարբերաբար այցելեք ձեր ատամնաբույժին: Բժիշկը, անշուշտ, նկատում է փոփոխությունները և համապատասխան առաջարկություններ կանի»,- ասել է նա։
Ըստ Լապուշկինայի՝ կան պարզ և մատչելի վարժություններ, որոնք ևս օգնում են դանդաղեցնել տարիքային փոփոխություններով պայմանավորված խնդիրները։
«Այն վարժությունները, որոնք ուղղված են դեմքի մկաններին, կնճիռների դեմ պայքարին, անուղղակիորեն ազդում են և՛ լնդերի, և՛ ատամների վիճակի վրա։ Մի մոռացեք նաև ճիշտ սնվելու մասին։ Կալցիումով հարուստ մթերքները կօգնեն ոչ միայն ատամներին, այլև օրգանիզմի ոսկրային հյուսվածքներին։ Ձեր սննդակարգում ներառեք պանիր, կաթնաշոռ, ձուկ, ծովամթերք, ոսկրային արգանակ և դոնդող, հատապտուղներ և կանաչիներ: Այս ամենն օգտակար է օրգանիզմի, հետևաբար՝ նաև ատամների համար»,- եզրափակել է ատամնաբույժը։