Ձմռանը շատերն ավելորդ կիլոգրամներ են հավաքում, որի պատճառներից են տոները, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, գրում է Doctorpiter-ը։ Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանիգինան կայքին պատմել է, որ քաշի ավելացման այլ երկու պատճառ կա։
Առաջին պատճառը, նրա խոսքով, քիչ արևն է՝ վիտամին D-ի պակասը:
«Գիտնականները պարզել են, որ վիտամին D-ն ի վիճակի է ազդել ճարպային նյութափոխանակության վրա, իսկ դրա դեֆիցիտի արդյունքում մարդու օրգանիզմում ավելի շատ ինսուլին է արտադրվում, քան անհրաժեշտ է, և նա գիրանում է»,- ասել է բժիշկը։
Ըստ մասնագետի՝ ամեն դեպքում, մարդիկ կարող են ազդել այս իրավիճակի վրա:
«Նախ՝ վիտամին D-ի անալիզ հանձնեք: Եթե այն շատ քիչ է կամ բառացիորեն նորմայի ստորին սահմանին է, նույնիսկ ամենապարզ հիվանդությունը բավական է, որպեսզի վիտամինի դեֆիցիտ սկսվի: Այդ դեպքում վիտամիններն, իհարկե, կպայքարեն վարակի դեմ, բայց ճարպային նյութափոխանակությունը կտուժի։ Սառը սեզոնին իմաստ ունի բժշկի առաջարկությամբ ընդունել վիտամին D-ի պրոֆիլակտիկ չափաբաժիններ»,- խորհուրդ է տվել բժիշկը։