Ըստ նոր հետազոտության՝ սննդի ժամանակացույցը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր նյութափոխանակության վրա, ինչը ևս մեկ պատճառ է նախաճաշը չանտեսելու համար, գրում է Voice-ը։
Առաջին և հիմնական հարցն այն է, թե ի՞նչ է նախաճաշը: Նախաճաշը համարվում է արթնանալուց հետո երկու ժամվա ընթացքում ուտելը: Գաստրոէնտերոլոգներն ու սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել առավոտյան էսպրեսսոյից, քանի որ դա վատ է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ նախաճաշը վերածվում է ճաշի։ 2022 թվականին Հարվարդի համալսարանի, Չիկագոյի համալսարանի և այլ ակադեմիական հաստատությունների հետազոտողները պատահական վերահսկվող փորձարկում են անցկացրել՝ ուսումնասիրելով սննդանյութերի ընդունումը, ֆիզիկական ակտիվությունը, քունը և նույնիսկ լույսի ազդեցությունը՝ նյութափոխանակության ազդեցության վրա ուշ ուտելը որոշելու նպատակով:
Նրանք հանգել են եզրակացության, որ ովքեր ավելորդ քաշ ունեն, չպետք է հետաձգեն նախաճաշը. դա կարող է հանգեցնել ախորժակի խանգարման և էներգիայի անհավասարակշռության: