Սննդաբան Նատալյա Պավլյուկը խոսել է շաքարի փոխարինիչների վտանգավորության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ մասնագետի՝ մարդու մոտ շաքարային դիաբետ կարող է զարգանալ, եթե նա օրական երեքից վեց ճաշի գդալ շաքարավազ օգտագործի։ Շաքարի օգտագործումը նվազեցնելիս շատերն անցնում են շաքարի փոխարինիչների՝ ստեվիա, սուկրալոզա, ասպարտամ:
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ նույն փոխարինիչներով ըմպելիքները մեծացնում են շաքարային դիաբետի ռիսկը, ինչպես շաքարը: Պարզապես այդ ռիսկը երկու անգամ ավելի բարձր է շաքարից»,- նշել է մասնագետը:
Փորձագետը նաև ընդգծել է, որ շաքարի փոխարինիչները կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի և միկրոբիոտայի աշխատանքի վրա։